Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունեն 2,5-ական միավոր:
Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Բորիս Ավրուխից (Իսրայել), Իվան Շարիչից (Խորվաթիա) և Յան Վենից (Չինաստան):
Իսկ շախմատային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հաղթանակով է սկսել Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենը: