26 հուլիսի 2012 - 16:50 AMT
Հուլիսի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,06 դրամ

Հուլիսի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,75 մլն դոլարի առք և վաճառք` 407 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406,95 դրամ:

Ընդ որում հուլիսի 26-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 408,06 դրամ`հուլիսի 25-ի համեմատ նվազելով 1,20 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 494,69 դրամ` նվազելով 1,95 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,01 կետով` կազմելով 12,49 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: