22 նոյեմբերի 2004 - 22:07 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՆԱԼԵԶՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԿՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԻՍՏԻՆ
Դուշանբեյում սկսվել է ամբողջ աշխարհի պարսկական լեզվի կրողների ասոցիացիայի երագույն խորհրդի ամենամյա նիստը, որին չեն կարողացել մասնակցել Ադրբեջանի իրանալեզու փոքրամասնության` պարսերի (թաթեր) ներկայացուցիչները: Մինչդեռ նիստին մասնակցել են Իրանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների եւ ԱՄՆ ներկայացուցիչները: 1989 թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանում բնակվում էին 30.000 թաթեր: Իսկ 1920 թ. նրանց թիվը հասնում էր 125.000. Իրենք թաթերը գերադասում են իրենք իրենց պարսեր անվանել, եւ պարսերի շարժման ակտիվիստների գնահատականներով այսօր Ադրբեջանում կա մինչեւ 2 միլիոն մարդ, որոնք ծագումով թաթ են: Նրանցից շատերը գերադասում են թաքցնել իրենց էթնիկ ծագումը, քանի որ այն հանդիսանում է ծաղրի առարկա եւ առհամարական վերաբերմոււնքի պատճառ: Թուրքացված թաթերը կազմում են Շիրվանի եւ Ապշերոնի բնակչության մեծամասնությունը: