26 հուլիսի 2012 - 17:56 AMT
Դևիդ Քեմերոն. Հյուսիսային Կորեայի դրոշի հետ կապված սխալը կանխամտածված չէր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր վերաբերմունքն է արտահայտել Գլազգոյում կանանց ֆուտբոլի թիմերի հանդիպման ժամանակ տեղ գտած սկանդալի հանդեպ: Հյուսիսային Կորեայի և Կոլումբիայի հանդիպումից առաջ էկրանին անհայտ պատճառով ցուցադրվեց Հարավային Կորեայի դրոշը, որի հետ հյուսիսային հարևանները դիվանագիտական հարաբերություններ չունեն, հաղորդում է sport-express.ru-ն:

«Դա կանխամտածված սխալ չէր, այն պատահաբար է տեղ գտել: Ներողություն հայցվել է: Գտնում եմ, որ այդ պատմությունը պետք է անցյալում թողնել»,- ասել է վարչապետը: