26 հուլիսի 2012 - 16:40 AMT
Սամվել Ղուկասյանը նշանակվել է ՀՀ ռազմական ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել, որով գնդապետ Սամվել Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ` երկարաձգելով զինվորական ծառայությունը մինչև 2013 թվականի մայիսի 9-ը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: