26 հուլիսի 2012 - 16:44 AMT
Հայփոստը Արարատի մարզի Նոր Խարբերդ և Մխչյան գյուղերում փոստային բաժանմունքներ վերաբացեց

Այսօր տեղի ունեցավ Աջափնյակ համայնքի Արարատի մարզի Նոր Խարբերդ և Մխչյան գյուղերի փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը: Նոր Խարբերդի 105մ2 և Մխչյանի 172մ2 տարածքով փոստային բաժանմունքները համալրեցին Հայփոստի արդիականացված փոստային բաժանմունքների շարքը: Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Իտալիայի փոստի ծրագրի ղեկավար Ալբերտո Բուտարոնին, երկու գյուղերի գյուղապետերը, ինչպես նաև տեղի բնակիչները:

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն Հայփոստի նոր կերպարի: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը:

Նորացված բաժանմունքներն ապահովված են անվտանգության համակարգերով: Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր և այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյուն»-ում հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս և այլն:

Նորացված փոստային բաժանմունքների վերապատրաստված աշխատակիցները պատրաստ են հավուր պատշաճի աջակցել հաճախորդներին: «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները ինչպես նաև ներդնել ժամանակակից, բնակչության կողմից պահանջված կոմերցիոն և փոստային-ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական և այցելուների (visitor) ապահովագրություն, սուրհանդակային և այլ ծառայություններ:

Հայփոստ-ի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե' քաղաքաներում, թե' հեռավոր գյուղական համայնքներում: Ժամանակակից ծառայությունների շարքի համալրմանը զուգահեռ` պարբերաբար աճում է նաև մատուցած ծառայությունների որակը: