26 հուլիսի 2012 - 17:19 AMT
Վաղը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը

Վթարի վերացման աշխատանքների հետ կապված` հուլիսի 27-ին` ժամը 10.00-24.00, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով, Մազմանյան, Շիրազ, Բեկնազարյան փողոցների, Բաշինջաղյան, Ֆուչիկ, Մարգարյան փողոցների ու նրբանցքների, «Հանրապետական» հիվանդանոցի, «Մաշկավեներոլոգիական» դիսպանսերի, «Մալայանի անվան ակնաբուժական» կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Երևան Ջուր» ընկերության լրատվական ծառայությունից: