26 հուլիսի 2012 - 21:53 AMT
Ադրբեջանը փորձում է իր զինվորին կամավոր գերության հանձնելը ներկայացնել որպես «պատահական գերություն»

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ շարքային Ֆիրուզ Ֆարաջևը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել գերության մեջ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, «այսօր N զորամասի զինվոր, 1992թ. ծնված Ֆարաջև Ֆիրուզ Միրզան, գտնվելով զորքերի շփման գծի Թովուզի զորամասում, պատահաբար հայերի գերության մեջ է ընկել»: