26 հուլիսի 2012 - 21:19 AMT
Facebook-ը սմարթֆոնի ստեղծման նպատակով համագործակցում է թայվանյան HTC-ի հետ

Facebook Inc. աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը սեփական սմարթֆոնի ստեղծման աշխատանքների շրջանակում համագործակցում է թայվանյան HTC Corp. հետ: Սմարթֆոնը կարող է շուկայում հայտնվել արդեն 2013թ. կեսերին, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում տալով Bloomberg-ին:

Աղբյուրի խոսքով` ընկերությունները ծրագրում էին սմարթֆոնը ներկայացնել արդեն այս տարվա վերջին, սակայն ստիպված էին տեղաշարժել ժամանակացույցը, որպեսզի HTC-ին ժամանակ տրվեր այլ ապրանքների մշակման համար:

Facebook-ը նաև սարքի համար նոր օպերացիոն համակարգ է մշակում: