26 հուլիսի 2012 - 17:58 AMT
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում համակարգչային լսարան է բացվել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հուլիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բացեց համակարգչային լսարան։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, դատապարտյալների շրջանում կկազմակերպվեն դասընթացներ, կուսուցանվեն համակարգչային տարբեր ծրագրեր։

ՀԵՀ-ի կողմից քրեակատարողական հիմնարկներում համակարգչային լսարանների բացման ծրագիրը շարունակական է։ Առաջիկայում նման լսարաններ կբացվեն նաև այլ հիմնարկներում։