26 հուլիսի 2012 - 18:08 AMT
Հայաստանի նախագահը Լոնդոն է մեկնել Օլիմպիադայի բացմանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հուլիսի 27-ին նախագահը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը նույն օրը կմասնակցի նաև Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:

Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին: