26 հուլիսի 2012 - 18:10 AMT
Վաղը Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվի ռոբոտների քաղաքային ցուցադրություն

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) վաղը` հուլիսի 27-ին, ԱրմՌոբոտիքսի շրջանակում կկազմակերպի ռոբոտների քաղաքային ցուցադրություն: Ինչպես հաղորդում է ԻՏՁՄ լրատվական ծառայությունը, ցուցադրությունը տեղի կունենա Հաղթանակ զբոսայգում ժամը 19:00-ին: Կներկայացվեն ԱրմՌոբոտիքսի մրցույթներին մասնակցած ռոբոտներ («Ական փնտրող», «Գծին հետևող», «Անօդաչու թռչող սարքեր») և ռոբոտաշինության դպրոցական խմբակների մասնակիցների կողմից պատրաստված ռոբոտներ:

Ցուցադրության նպատակն է հասարակության առավել լայն շերտերին ներկայացնել մրցույթների մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը:

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: