Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն մի շարք կտրուկ հայտարարություններ է կատարել` ելույթ ունենալով Մոնկադոյի զորանոցների գրոհի 59-ամյակի պատվին, որից սկսվեց կուբական հեղափոխությունը:
Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ Գուանտանամո գավառում` Կաստրոն հայտնել է, որ կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց պայմանով, որ դա հավասարների երկխոսություն է լինելու:
Նրա խոսքով` Կուբան պատրաստ է քննարկել երկրում մարդու իրավունքների պահպանման հետ կապված իրադրությունը, եթե ԱՄՆ-ն պատրաստ է նման քննարկման:
Կուբայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 50 տարի առաջ, հաղորդում է BBC-ն: