26 հուլիսի 2012 - 19:27 AMT
«Շիրակը» 0:1 հաշվով զիջեց «Բնեյ Յեհուդային» և դուրս մնաց Եվրոպայի Լիգայի խաղարկությունից

2011 թվականի Հայաստանի գավաթակիր «Շիրակը» Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Գյումրիի քաղաքային ստադիոնում 0:1 հաշվով զիջել է իսրայելական «Բնեյ Յեհուդային»: Առաջին խաղակեսի 31-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Շալեֆ Մենաշեն:

Երկրորդ կեսում թիմերին չհաջողվեց արձանագրել դարպասի գրավում: Իսրայելական ակումբը տոնեց իր երկրորդ հաղթանակը:

Սեփական հարկի տակ «Բնեյ Յեհուդան» 2:0 հաշվով էր հաղթել «Շիրակին»: