26 հուլիսի 2012 - 21:06 AMT
Հրապարակվել է Վենետիկի կինոփառատոնի ֆիլմերի ամբողջական ցուցակը

Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական կայքում հրապարակվել է հերթական միջոցառման շրջանակում ցուցադրվելիք ֆիլմերի ամբողջական ցուցակը:

Հիմնական մրցույթի ծրագրում ընդգրկվել է ընդհանուր առմամբ 18 կինոնկար, մասնավորապես` Կիմ Կի Դուկի «Pieta»-ն, Բրայան դե Պալմայի «Կիրքը», Տակեշի Կիտանոյի «Անօրինականություն 2»-ը և Թերենս Մալիկի «Դեպի հիացմունք»-ը, հաղորդում է lenta.ru-ն:

Վենետիկի 69-րդ կինոփառատոնը տեղի կունենա օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը: Միջոցառման ժյուրիի նախագահ է նշանակվել ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մայքլ Մաննը: Փառատոնը կբացվի Միրա Նաիրի «Ակամա ֆունդամենտալիստ» ֆիլմի ցուցադրությամբ: