Հայկական ֆուտբոլային ակումբներն ավարտեցին ելույթները Եվրագավաթների խաղարկություններում:
Հուլիսի 26-ին Կապանի «Գանձասարը» Եվրոպայի Լիգայի խաղարկությունում հյուրընկալեց շվեյցարական «Սերվետտին»:
Թիմերի առաջին խաղն ավարտվել էր 2:0 հաշվով հօգուտ «Սերվետտի»: Պատասխան հանդիպումում ևս շվեյցարացիներն ավելի ուժեղ գտնվեցին:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Սակայն երկրորդ կեսի առաջին րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը: Ապա կարողացան ևս երկու անգամ գրավել «Գանձասարի» դարպասը:
Ավելացված ժամանակին «Գանձասարից» փոխարինման դուրս եկած Հայրապետ Այվազյանին հաջողվեց խփել իր թիմի հեղինակության գնդակը` 1:3: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով, և «Սերվետտին» դուրս եկավ հաջորդ փուլ: