ԱՄՆ-ը պատրաստվում է ՌՕՈՒ զինծառայողներ ուղարկել Լեհաստան ռազմական ինքնաթիռների թռիչքների ապահովման համար:
«Ստորաբաժանումը կժամանի այս աշնանը` որպես F-16 կործանիչների և C-130 «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռների թռիչքների ապահովման ծառայություն, որոնք կտեղակայվեն 2013 թվականից: Դա կլինի առաջին դեպքը, երբ ամերիկյան զորքերը կտեղակայվեն լեհական հողի վրա»,- հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջորջ Լիթլը, հաղորդում է Ռոսբալտը:
Նրա խոսքով` ամերիկյան զորակազմի ժամանումը կնշանավորի «քայլ առաջ ԱՄՆ-ի և Լեհաստանի միջև հարաբերություններում և թույլ կտա ամրապնդել ռազմական համագործակցությունը»: