27 հուլիսի 2012 - 09:48 AMT
ՄԱԿ-ի դիտորդների կեսը լքել է Սիրիան

Սիրիայում 300 միջազգային դիտորդների գրեթե կեսը ժամանակավորապես լքել են երկիրը: Նրանք կվերադառնան անհրաժեշտության դեպքում, Դամասկոսում լրագրողներին է հայտնել խաղաղապահ օպերացիաների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադուսը: «Եթե իրավիճակը փոխվի, ինչի հույսն ունենք, բոլոր այդ մարդիկ կվերադառնան իրենց պարտականությունների իրականացմանը»,-հավելել է Լադուսը, հաղորդում է Բի-բի-սին:

Դիտորդական առաքելությունն ուղարկվել էր Սիրիա այս տարվա մայիսին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: