27 հուլիսի 2012 - 09:53 AMT
ԱՄՆ-ն դիտարկում է «Ալ-Քաիդայի» ուժերի դեմ ռազմական օպերացիայի հնարավորությունը

ԱՄՆ-ն դիտարկում է Մալիում «Ալ-Քաիդայի» ուժերի դեմ ռազմական օպերացիայի հնարավորությունը; Ակս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հատուկ օպերացիաների հարցերով տեղակալ Մայքլ Շիհանը, հաղորդում է Associated Press-ը: Պենտագոնն ուսումնասիրում է նաև Մալիի կառավարության հետ համատեղ գործողությունների և վերջինիս ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, ընդգծել է նա: