27 հուլիսի 2012 - 12:41 AMT
ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2012թ. առաջին կիսամյակում աճել է 10,5 տոկոսով

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-հունիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 1584,5հազար տոննա, ինչը 10,5% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 216 հազար տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011 թվականի հունվար-հունիսամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. առաջին կիսամյակում փոխադրվել է 598,8 հազար տոննա բեռ, ինչը 2,6%-ով գերազանցում է 2011 թ. նույնժամանակահատվածի ցուցանիշից:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 769,7 հազար տոննա, ինչը 17,3%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հունիսի ցուցանիշը:

Հարկ է նշել, որ 5,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի առաջին կիսամյակում այս ցուցանիշը կազմել է 1432 տոննա՝ 2011 թ. նույնժամանակահատվածում գրանցված 1355 տոննայի դիմաց:

Նշենք նաև, որ միայն 2012 թվականի հունիսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 18,7%-ով: Միայն մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 340,8 հազ.տոննա բեռ, որից 120,5 հազ. տոննան՝ ներմուծման, 36,7 հազ. տոննան՝ արտահանման և 183,6 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր է եղել հասնել բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանն ուղղված Ընկերության ճկուն սակագնային քաղաքականության, ենթակառուցվածքիարդիականացման և փոխադրման գործընթացի կատարելագործման շնորհիվ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: