27 հուլիսի 2012 - 13:37 AMT
Լիբանանում քննարկել են Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման և համակարգման հարցերը

Հուլիսի 25-ին Բուրջ Համուդի Ազգային առաջնորդարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստը, որը նախագահում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նիստի ընթացքում քննարկվեցին գալիք շաբաթների ընթացքում նախատեսվող միջոցառումների մանրամասները: Նշվեց աշխատանքների համակարգման ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը բոլոր շահագրգիռ կառույցների միջև: Քննարկվեցին նաև լիբանանահայ համայնքում գործող բոլոր մշակութային միությունների համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մեխանիզմները: Մասնավորապես, կարևորովեց Հայաստանի մշակութային տարբեր կառույցների եւ խմբերի հետ համագործակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպման համատեքստում