27 հուլիսի 2012 - 14:55 AMT
Չուխաջյանի «Կարինե» օպերետը կներկայացվի նաև հայ հանդիսատեսին

Հայաստանում եկող տարի ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Ժիրայր Փափազյանը կներկայացնի Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Այդ մասին լրագրողներին ասաց Փափազյանը: Օպերետը, ֆրանսահայ բեմադրիչն, առաջին անգամ ներկայացրել է 2010 թ-ին Փարիզում, իսկ 2011 թ-ի վերջին` Մարսելի հանրահայտ Օդեոն թատրոնում:

Փափազյանը դժվարացավ կոնկրետ ժամկետ նշել, բայց ասաց, որ «Կարինեն» հավանաբար Հայաստանում կներակայցվի գարնանը` Ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ: Այն կլինի Ֆրանսերեն լեզվով, բայց Փափազյանը չբացառեց, որ ավելի շուտ ներկայացվի:

Մի քանի օր առաջ օպերետի տեսագրությունը ներկայացվել է երևանյան երաժշտասերներին: