27 հուլիսի 2012 - 15:48 AMT
ՄՕԿ նախագահը չգիտի, թե ով է վառելու կրակը Օլիմպիական խաղերի բացման ժամանակ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն խոստովանել է, որ չգիտի, թե ով է օլիմպիական կրակը վառելու Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ:«Բրիտանական մամուլը հայտնի է իր աշխարհում ամեն ինչի մասին իմանալու ունակությամբ, սակայն նա ևս տեղեկություն չի կարող հայթայթել: Ես ևս չգիտեմ, թե ով է դա լինելու»,-ասել է Ռոգեն մամլո ասուլիսում:

«Լոնդոնի արարողությունը Պեկինի արարողության կրկնությունը չի լինի: Պեկինի արարողությունը ցույց տվեց, որ Չինաստանն ամենաբնակեցված երկիրն է աշխարհում, ուստի պետք չէ համեմատել այդ երկու արարողությունները»,-ասել է նա: