27 հուլիսի 2012 - 16:08 AMT
Կարմիր Խաչը անվտանգության նպատակով իր օտարերկրյա աշխատակիցներին Սիրիայից տեղափոխում է Լիբանան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր օտարերկրյա աշխատակիցներին Սիրիայից տարհանում է Բեյրութ: Այս միջոցները ձեռնարկվել են` կապված ՍԻՀ-ում իրադրության սրման հետ, հաղորդել է կազմակերպության մամլո քարտուղար Հիշամ Հասանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«ԿԽՄԿ-ն Սիրիայի որոշ շրջաններում անկայունության և իրադրության բարդացման պատճառով ստիպված է ժամանակավորապես իր աշխատակիցներին տեղափոխել այդ երկրի սահմաններից դուրս: Ընդ որում կազմակերպության օտարերկրյա և տեղի աշխատակիցների հիմնական մասը կշարունակի աշխատել Դամասկոսում»,- հայտնել է Հասանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում: