ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը Սիրիայի իշխանություններից և ընդդիմությունից կոչ է արել ապահովել Հալեպի խաղաղ բնակչության անվտանգությունը:
«Քաղաքացիական անձինք և քաղաքացիական օբյեկտները, ներառյալ դպրոցները, մասնավոր տները, պետք է պաշտպանվեն ցանկացած ժամանակ: Բոլոր կողմերը, ներառյալ կառավարությունն ու ընդդիմադիր ուժերը, պետք է վստահորեն զանազանեն քաղաքացիական և ռազմական օբյեկտները»,- ընդգծել է Փիլայը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կառավարական զորքերը սկսել են կրակային պատրաստություն տեսնել Հալեպի` ապստամբների կողմից գրավված թաղամասերը գրոհելու համար: