Սիրիացի ապստամբների թվում կան մարդիկ, որոնք ամերիկացիների դեմ են կռվել օկուպացված Իրաքում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այդ մասին իր միկրոբլոգում գրել է The Guardian հրատարակության լրագրող Մարտին Չուլովը, որը գտնվում է սիրիական Իդլիբում:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այդ ապստամբները զգալի փորձ ունեն ճանապարհամերձ ռումբերի արտադրության և կիրառման գործում, ինչպես նաև տիրապետում են թշնամական զորքերի դեմ ծուղակների կազմակերպման մարտավարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր Սիրիայի իշխանությունների կողմից Իդլիբ գավառից զրահատեխնիկա ուղարկելու մասին Հալեպ` այնտեղի զորքերին օգնելու նպատակով: