27 հուլիսի 2012 - 18:14 AMT
ԱՄՆ սենատորները ֆինանսների նախարարությունից պահանջել են ստուգել Թեհրանի հետ չինական ZTE ընկերության կապերը

ԱՄՆ սենատորները ֆինանսների նախարարությունից պահանջել են հետաքննել Թեհրանի հետ համագործակցության մեջ կասկածվող ZTE Corp չինական հեռահաղորդակցական գործունեությունը, գրում է Reuters-ը:

16 հանրապետական և մեկ դեմոկրատ սենատորներ գերատեսչությանը կոչ են արել ուսումնասիրել ZTE-ի և Իրանի մեջ ենթադրվող կապերը և դրանք հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկել «ճնշող ռեժիմին օժանդակող ընկերության» գործունեության սահմանափակման ուղղությամբ:

ZTE ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը բացարձակ թափանցիկ է ստուգողների համար և պատրաստ է ցանկացած համագործակցության ամերիկյան իշխանությունների հետ: Ֆինանսների նախարարությունում ZTE-ի հնարավոր ստուգումն առայժմ չեն մեկնաբանում:

ZTE Corp չինական արտադրողին կասկածում են Իրանին Microsoft, Hewlett-Packard, Oracle, Cisco Systems, Dell, Juniper Networks և Symantec բարձրտեխնոլոգիական մշակումների մատակարարման վրա դրված էմբարգոյի խախտման մեջ, հաղորդում է Lenta.ru-ն: