Հազարավոր մարդիկ սիրիական Իդլիբ գավառի Քաֆրանբել քաղաքի փողոցներ են դուրս եկել ի նշան իշխող վարչակարգի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է Ռոսբալտը:
Ցուցարարները հակառուսական կարգախոսներ էին վանկարկում: Ցուցարարներից մեկի պաստառին գրված էր. «Այաթոլլահ Սերգեյ Լավրովը, որը վետո է դրել, ստիպում է մեզ 23 մլն վետո դնել Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների վրա», մյուսին`«Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան սողալ ծնկների վրա»:
Հուլիսի 19-ին Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակեցին Սիրիայի վերաբերյալ պատժամիջոցների սպառնալիքով բանաձևի արևմտյան նախագծի ընդունումը: Բացի երկու «դեմ» ձայներից, բանաձևի նախագիծը ստացավ 11 ձայն «կողմ», քվեարկության երկու մասնակիցներ ձեռնպահ մնացին: