28 հուլիսի 2012 - 13:14 AMT
Ստեփանակերտում քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում:

Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալականպայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: