28 հուլիսի 2012 - 15:44 AMT
Օլիմպիական խաղեր. Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը շարունակում է հաղթական ելույթը

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ) Օլիմպիական խաղերի որակավորման փուլում անցկացրեց իր երրոդ մենամարտը:

Նրա մրցակիցն էր ղազախ Երկեբուլան Կասաևը, որի նկատմամբ հայ ձյուդոիստը կարողացավ մաքուր հաղթանակ տոնել: Դավթյանի հաջորդ մրցակիցը իտալացի Էլիո Վերդեն է:

Մինչ այդ հայ մարզիկն առավելության էր հասել գերմանացի Տոբիաս Էնգլմայերի և ադրբեջանցի Իլդար Մուշկիևի նկատմամբ: