28 հուլիսի 2012 - 16:28 AMT
Օլիմպիական խաղեր. Հովհաննես Դավթյանը հնարավորություն ունի բրոնզե մեդալ նվաճել

Օլիմպիական խաղերում շարունակվում են ձյուդոյի 60 կգ քաշային մարզիկների մենամարտերը:

Հայաստանցի Հովհաննես Դավթյանը քառորդ եզրափակչում իր ուժերը չափեց իտալացի Էլիո Վերդեի հետ:

Դավթյանը չկարողացավ հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ և պարտվեց: Հայ ձյուդոիստը, սակայն, դեռ հնարավորություն ունի մեդալ նվաճելու: Նա բրոնզե մեդալի համար կհանդիպի ֆրանսիացի Միլոս Սոֆիանին: Նրան հաղթելու դեպքում՝ Դավթյանը կմենամարտի արդեն երրորդ տեղի համար:

Մինչ այդ հայ մարզիկն առավելության էր հասել գերմանացի Տոբիաս Էնգլմայերի, ադրբեջանցի Իլդար Մուշկիևի և ղազախ Երկեբուլան Կոսսաևի նկատմամբ: