28 հուլիսի 2012 - 16:57 AMT
Դավիթ Նալբանդյանը Օլիմպիական խաղերում պարտություն կրեց Յանկո Տիսարևիչից

Լոնդոնյան խաղերում այսօր մեկնարկեց նաև թենիսի մրցաշարը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն առաջին շրջանում հանդիպեց սերբ Յանկո Տիսարևիչին և պարտություն կրեց:

Հանդիպումը տևել է 83 րոպե, և Տիսպարևիչը երկու սեթում՝ 6:3 և 6:4 հաշվով հաղթանակ է տոնել ու դուրս եկել հաջորդ փուլ:

Նալբանդյանը Լոնդոնում ելույթ կունենա նաև զուգախաղերում: Նա և Էդուարդո Շվանկը կհանդիպեն Ֆրանսիան ներկայացնող Միշել Լյոդրա- Վիլֆրիդ Ցոնգա զույգի հետ: