29 հուլիսի 2012 - 15:34 AMT
Լոնդոն-2012. Ձյուդոիստ Արմեն Նազարյանը զիջեց լեհ Պավել Զագրոդնիկին

Օլիմպիական խաղերում շարունակում են պայքարել 66 կգ քաշային ձյուդոիստները, Հայաստանը ներկայացնում է Արմեն Նազարյանը: Երկրորդ մարտում նա զիջեց լեհ Պավել Զագրոդնիկին:

Մրցավեճը շատ դժվար ստացվեց հայ ձյուդոիստի համար, հաշվի մեջ զիջելիս, նա կարողացավ հավաքվել և հանդիպումը տեղափոխել “ոսկե ժամանակ”, սակայն այդտեղ ավելի ուժեղ էր լեհ ձյուդոիստը:

Մինչ այդ Նազարյանը 1/16 եզրափակչում առավելության էր հասել Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Ռայմոն Օվինոուի նկատմամբ:

Այդպիսով, հայ ձյուդոիստներն ավարտեցին իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում: