
Վրացի սահմանապահները Աբխազիայի տարածքային ջրերն ապօրինաբար, առանց վրացական կողմի հետ համաձայնեցնելու մուտք գործելու համար ձերբակալել են «ISIK-3» թուրքական նավը: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, դրանով իսկ նավապետն ու նրա ենթակաները խախտել են Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը:
Նավապետին մեղադրանք կներկայացվի, նրան 2-ից 5 տարվա ազատազրկում է սպառնում: Առանձնահատուկ դեպքերում նման հանցագործության համար նաև տուգանք է նախատեսված:
Այդ ընթացքում թուրքական դրոշը կրող ձերբակալված նավը գտնվում է Փոթի նավահանգստի տուգանային հրապարակում: