Հնդկաստանում ուղևորատար գնացքում բռնկված հրդեհի պատճառով 47 մարդ է զոհվել, ևս 28-ը տուժել են և տեղափոխվել տեղի հիվանդանոցներ, հայտնում է Բի-բի-սին:
Միջադեպը տեղի է ունեցել Անդրա-Պրադեշ նահանգում վաղ առավոտյան, երբ ուղևորների մեծ մասը քնած է եղել: Ինչպես գտնում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, բնռկման պատճառ է դարձել կարճ միացումը վագոններից մեկում: Վերջին 5 տարում Հնդկաստանում գնացքների հետ միջադեպերի արդյունքում շուրջ 1,2 հազար մարդ է զոհվել: