30 հուլիսի 2012 - 12:57 AMT
Ջերմուկում ավարտվել է շախմատի կանանց Գրան պրիի շրջանի հինգերորդ փուլը

Ջերմուկում ավարտվել է շախմատի կանանց Գրան պրիի շրջանի հինգերորդ փուլը:

Գրան պրիի հաղթող ճանաչվեց աշխարհի չեմպիոնուհի Հոու Իֆանը Չինաստանից: Իֆանը ցույց տվեց շրջանի լավագույն արդյունքը, նա ունի երկու մրցաշարային հաղթանակ, որ նրան բերել են 160-ական միավոր:

Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 5 միավորով կիսել են 8-9 տեղերը: Երկրորդ տեղում է Նադեժդա Կոսինցևան Ռուսաստանից, իսկ երրորդում՝ Կատերինա Լագնոն Ուկրաինայից: