30 հուլիսի 2012 - 11:45 AMT
Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ ազատ տեղերը նախատեսված էին «օլիմպիական ընտանիքի» համար

Նախօրեին տեղի ունեցած տոմսերի հետ կապված սկանդալից հետո, Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է շտապ կարգով լրացնել տրիբունաներում ազատ մնացած տեղերը զինծառայողների և ուսանողների միջոցով: Նախկինում ասվում էր, որ տոմսերի պակասի պայմաններում հարյուրավոր տեղեր են թափուր մնացել հուլիսի 28-ին և 29-ին տեղի ունեցած առափնյա վոլեյբոլի, մարմնամարզության ու լողի մրցումների ժամանակ:

Օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է, որ ազատ տեղերը նախատեսված էին «օլիմպիական ընտանիքի» համար՝ սպորտային ֆեդերացիաների, ազգային թիմերի, ՄՕԿ ներկայացուցիչների համար:

Քոեն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ միայն եզակի տեղեր են ազատ մնացել, հիմնականում տրիբունաները լի են հանդիսատեսով: Կազմակերպիչները խոստացել են, որ այսուհետ կաշխատեն, որ հանդիսատեսի համար որքան հնարավոր է շատ տոմսեր մատչելի լինեն արդեն Օլիմպիադայի ընթացքում: