Հուլիսի 30-ին Օլիմպիադայում կխաղարկվի մեդալների 12 հավաքածու: Կմրցեն լողորդները, ինչպես նաև ձյուդոիստները, ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:
Ծանրորդները կմրցեն մինչև 57 կգ քաշային կարգում կանանց մոտ և մինչև 62 կգ քաշային կարգում տղամարդկանց մոտ:
Առաջին օլիմպիական ոսկին կխաղարկվի օդամղիչ հրացանից 10 մ հեռավորության վրա տղամարդկանց մրցումներում:
Մեկնարկում են նաև սուսերամարտի մրցումները, իսկ տղամարդկանց շրջանում հայտնի կդառնա նաև հաղթողը 10մ սինխրոն ջրացատկ մարզաձևում: Առաջին մեդալները կնվաճեն սպորտային մարմնամարզիկները՝ այսօր միայն տղամարդկանց թիմային բազմամարտում:
Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղում Չինաստանն է 12 մեդալով՝ 6 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ն՝ 7 մեդալ, երրորդում՝ Իտալիան՝ 7 մեդալ: