30 հուլիսի 2012 - 15:17 AMT
ACBA-CREDIT AGRICOLE BANK-ն առաջատար է պետբյուջե վճարած հարկերի չափով

ՀՀ կառավարությանը կից Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակում բանկերի գծով 2012թ. հունվար-հուլիսի տվյալներով առաջատարը ACBA-CREDIT AGRICOLE BANK-ն է, որն առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 2,5 մլրդ դրամ:

Պետբույջե կատարած վճարումների բանկային առաջատարների եռյակում են « HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 1,7 մլրդ դրամ և 1,6 մլրդ դրամ համապատասխանաբար:

Եռյակին հաջորդում է «Բանկ ՎՏԲ Հայաստանը»՝ 1,5 մլրդ դրամ, և «Արմբիզնեսբանկը»՝ 1 մլրդ դրամ: Առաջին տասնյակում են նաև «Արդշինինվեստբանկը»՝ 872,5 մլն դրամ, «Յունիբանկը»՝ 868,94 մլն դրամ, «Արարատբանկը»՝ 839,6 մլն դրամ, «Մելաթ բանկը»՝ 766,3 մլն դրամ և «Ինէկոբանկը»՝ 747,5 մլն դրամ:

Այնուհետև հաջորդում են՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմի բանկի խումբ» ՓԲԸ-ն՝ 643,6 մլն դրամ, «Հայէկոնոմբանկ»՝ 481,9 մլն դրամ, «Պրոմեթեյ Բանկը»՝ 484,3 մլն դրամ, «Կոնվերսբանկը»՝ 429,8 մլն դրամ, «Անելիք Բանկը»՝ 328,3 մլն դրամ, «Հայսվիսբանկը»՝ 312,93 մլն դրամ, «ՊրոԿրեդիտ բանկը»՝ 259,95 մլն դրամ, «Հայկական զարգացման բանկը»՝ 237 մլն դրամ, «Բիբլոս Բանկ Հայաստանը»՝ 218,1 մլն դրամ: