30 հուլիսի 2012 - 16:03 AMT
Պուտինը ստորագրել է ԱՄՆ հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԱՄՆ հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը, հայտնում է ВВС ռուսական ծառայությունը:

Փաստաթղթի նպատակն է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ՌԴ ու ԱՄՆ քաղաքացիների համար փոխադարձ այցելությունների համար, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար կապերի զարգացումը: