30 հուլիսի 2012 - 16:54 AMT
Ադրբեջանցի զինվորը «պատահաբար» սպանել է իր զինակցին

Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն է: Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ N զորամասի զինվոր, 1992թ. ծնված Աբբասով Օրհան Ղահրաման օղլին մահացել է զինակցի ձեռքից՝ հրազենի հետ անզգույշ վարվելու արդյունքում:

Փաստը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը, վարվում է հետաքննություն: