30 հուլիսի 2012 - 17:26 AMT
Վաշինգտոնը «քամուն է տվել» 206 մլն դոլարը, որ հատկացվել էր իրաքցի ոստիկանների ուսուցման համար

ԱՄՆ աուդիտորները ստուգումներ են անցկացրել, որոնց ընթացքում պարզվել է, որ Իրաքում տեղի ոստիկանների ուսուցման համար ծախսված 206 մլն դոլարը «քամուն է տրվել»:

Ըստ Լենտա.ռու-ի, զեկույցում ասվում է, որ պաշտոնական Բաղդադը գրավոր համաձայնություն չի տվել ոստիկանների ուսուցման համար: Ամերիկյան ծրագրերի հաջողության համար պահանջվում է առաջին հերթին պետության աջակցությունը, ասվում է աուդիտորների զեկույցում:

Հեղինակները նշում են, որ աննպատակահարմար են համարում շարունակել միջոցների հատկացումն այդ ծրագրով Իրաքում ԱՄՆ դեսպանատանը:

Պետդեպարտամենտն իր հերթին համարում է, թե միջոցները զուր են ծախսվել, ավելին, գտնում են, որ ֆինանսավորումը պետք է շարունակվի: