30 հուլիսի 2012 - 17:38 AMT
Ստամբուլի կենտրոնում ձերբակալվել են ահաբեկիչ կանայք

Երկուշաբթի Ստամբուլի կենտրոնում ձերբակալվել են 2 ահաբեկիչ կանայք, հայտնում է «Սաբահը»:

Ձերբակալվածներից մեկի մոտ 150 փամփուշտ է հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների, կանայք Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներ են:

Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ հետ շարունակվում է արդեն 25 տարի: ՔԱԿ-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն ՄԱԿ ու ԵՄ կողմից: