30 հուլիսի 2012 - 17:46 AMT
Apple-ը կարող է մի քանի միլիոն դոլարի ներդրում անել Twitter-ում

Apple ընկերությունը վերջին ամիսներին բանակցում է Twitter-ի հետ մի քանի միլիոն դոլարի ներդրում կատարելու շուրջ: Ինչպես հայտնում է Լենտա.ռու-ն, այդ մասին, անանուն աղբյուրների վրա հղումով, հայտնել է The New York Times-ը:

Բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել է նաև The Wall Street Journal-ը՝ հայտարարելով, որ դրանք «մեկնարկել են շուրջ մեկ տարի առաջ»:

Երկու ընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել ԶԼՄ-ների այդ հաղորդագրությունները: