30 հուլիսի 2012 - 18:27 AMT
Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, կրկին կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնումՙ

Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլը, հավանաբար, կրկին կառաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում 2014 թվականին: Այդ մասին Vatan-ին տված հարցազրույցում հայտարարել է Գյուլի մամլո քարտուղար Ահմեդ Սեվերը:

Սեվերի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել Արդարության և զարգացման կուսակցությունում, որը մտադիր է նախագահի համաժողովրդական ընտրություններին գնալ սեփական թեկնածուով՝ առաջադրելով վարչապետ Էրդողանի թեկնածությունը:

Ըստ Սեվերի, Գյուլին ոչինչ չի խանգարում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար:

Նախկինում Թուրքիայում նախագահին ընտրում էր խորհրդարանը: