30 հուլիսի 2012 - 19:27 AMT
ԱՊԼ-ն կփորձի համոզել Ռուսաստանին և Չինաստանին փոխել Սիրիայի վերաբերյալ նրանց դիրքորոշումը

Արաբական պետությունների լիգան Մոսկվայի և Պեկինի հետ կհամաձայնեցնի նախարարական պատվիրակության այցի ժամկետները, հաղորդում են արաբական ԶԼՄ-ները` հղելով ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիին:

Կայանալիք այցելությունների ընթացքում ԱՊԼ պատվիրակները կփորձեն համոզել այդ երկրների ղեկավարությանը փոխել իրենց դիրքորոշումը սիրիական հակամարտության վերաբերհալ:

Ալ-Արաբին նշել է, որ Հալեպում տեղի ունեցող գործողությունները կարող են որակվել որպես ռազմական հանցագործոըթյուն, իսկ այդ հանցագործությունն իրականացնողները կհետապնդվեն միջազգային կառույցների կողմից, հաղորդում է Ինտերֆաքսը: