
Ադրբեջանցի գրող և բլոգգեր Էդուարդ Բագիրովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խիստ քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանություններին և հայտարարել է, որ դուրս է գալիս Ադրբեջանի գրողների միությունից և Համառուսական ադրբեջանական կոնգրեսից: Այս քայլին նա գնացել է այն բանից հետո, ինչ պաշտոնական Բաքուն հետապնման է ենթարկել ադրբեջանցի հայտնի գրող և կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին:
«Ես մշակույթի գործիչ եմ և չեմ ցանկանում իմ անունով և հեղինակությամբ «թաքցնել» կիսագրագետ լեռնաբնակ «կապիկների» միջնադարյան անկարգությունները, որոնք նրանք կազմակերպել են»,-հայտարարել է Բագիրովը: