30 հուլիսի 2012 - 21:32 AMT
Ամերիկյան դատարանը «Կոլորադոյի Ջոկերին» պաշտոնական մեղադրանք է ներկայացրել

Երկուշաբթի օրը ԱՄՆ դատարանը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել Ջեյմս Հոլմսին` «Կոլորադոյի Ջոկերին», ով Բեթմենի մասին ֆիլմի ժամանակ 12 մարդ է սպանել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով Ռոյթերսին:

Ըստ Կոլորադոյի օրենսդրության, այդ հոդվածով մեղադրյալին սպառնում է նվազագույն պատիժ` ցմահ ազատազրկում, կամ առավելագույն ` մահապատիժ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հոլմսի կողմից իրականացված հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Հետագայում ԶԼՄ-ներում տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ մեղադրյալը Կոլորադոյի համալսարանի հոգեբույժի այցելուն է: