Սաուդյան Արաբիան ներկայացնող ձյուդոիստուհի Վոյդան Ալի Սերայ Աբդուլռահիմ Շահերքանին իրավունք է ստացել հանդես գալու ազգային հագուստով: Այդ մասին հայտնել է «Ալ Ջազիրա» գործակալությունը:
Ավելի վաղ Ձյուդյի միջազգային ֆեդերացիան, ելնելով անվտանգության նկատառումներից, կտրականապես դեմ էր, որ մարզուհիները հանդես գան հիջաբով: Սակայն, մարզուհին հայտարարեց, որ այդ դեպքում կհրաժարվի մասնակցել Օլիմպիադային:
Արդյունքում ՄՕԿ-ն ու Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաշտվեցին այդ մտքի հետ և թույլ տվեցին Վոյդան Ալի Սերայ Աբդուլռահիմ Շահերքանիին և վազորդ Սարա Աթթարին հատուկ տիպի հիջաբ կրել: Ճիշտ է, չի ճշտվոմ, թե դա ինչ է նշանակում և հատկապես ինչ տեսք պետք է ունենա հիջաբը:
Վոյդան Ալի Սերայ Աբդուլռահիմ Շահերքանին և վազորդ Սարա Աթթարը Սաուդյան Արաբիան ներկայացնող առաջին կին մարզիկներն են, որ մասնակցում են Օլիմպիադային: