31 հուլիսի 2012 - 13:34 AMT
London-2012. Միքայել Քոլոյանը դուրս է մնացել որակավորման փուլից

“Aquatics” կենտրոնում շարունակում են ընթանալ լողի մրցումները: Հուլիսի 31-ին 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում պայքարի մեջ է մտել Միքայել Քոլոյանը:

Նա մրցատարաշությունն անցել է 53.82 ժամանակում և գրավել է 45-րդ տեղը: Մասնակցել են 56 լողորդներ: Լավագույնն է եղել ամերիկացի Նաթան Ադրիանը (48.19):

Կիսաեզրափակչում ուժերը կչափեն 16 ուժեղագույն լողորդները, իսկ եզրափակիչ կանցնեն նրանցից 8-ը: